Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Արմավը՝ նիհարելու համար. 1in.am

Արմավը՝ նիհարելու համար. 1in.am

Արմավի հատկությունների համար բժիշկներն այդ միրգն ընդգրկել են երեք ամենաարդյունավետ դիետիկ մթերքների շարքում, իսկ նրա բուժական հատկությունները զիջում են միայն ցիտրուսային մրգերին: Այդ մասին հայտնում է hronika.info-ն:

Արմավը մեծ թվով վիտամինների աղբուր է: Այն հատկապես հարուստ է B, C և PP խմբի վիտամիններով: Միկրոտարրերից բժիշկներն առանձնացնում են ֆոսֆորը, կալիումը, երկաթը, նատրիումը, կալցիումը և մագնեզիումը:

100 գրամ արմավը պարունակում է 65 կալորիա, սակայն այն բանի շնորհիվ, որ նարնջագուն մրգերը պարունակում են մեծ քանակությամբ պեկտին և բջջանյութ, դրա քիչ քանակությունը երկար ժամանակով հագեցնում է օրգանիզմը: Դիետան, որի կազմում մտնում է արմավը, հաստատված է գիտական հետազոտություններով:

Մոնոդիետայի դեպքում, երբ հանձնարարվում է ուտել օրը երկու կիլոգրամ արմավ՝ 6 օր, կարելի է կորցնել 5 կգ քաշ: Սակայն սնվելու այդ տեսակը հոգեբանորեն դժվար է: Ավելի հեշտ է, եթե մեկ օրը միայն արմավ ուտել նախաճաշին, իսկ մյուս օրը՝ ընթրիքին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.tibb.az
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ